24 մայիսի 2006 - 21:57 AMT
Ուկրաինան զենք չի առաքում Ադրբեջան
Ուկրաինան բարեկամ երկիր է Հայաստանի համար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոն: Նրա խոսքերով, Ուկրաինան ջանում է նորմալ հարաբերություններ պահպանել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, մասնավորապես Վրաստանի եւ Ադրբեջանի: Ս.Կիրիչենկոն ընդգծեց, որ տեղեկություններն Ադրբեջանին տանկերով եւ ինքնաթիռներով մատակարարելու մասին չեն համապատասխանում իրականությանը: «Ուկրաինան չի միջամտում երկրների միջեւ հակամարտություններին եւ զենք չի առաքում կողմերից եւ ոչ մեկին: Դա վերաբերում է ինչպես թեթեւ սպառազինությանն, այնպես էլ` տանկերին եւ ինքնաթիռներին»,-ընդգծել է Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետը: