30 մայիսի 2006 - 16:37 AMT
Մայիսի 31-ին Վարդան Օսկանյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Ղազախստան
Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Ղազախստանի Հանրապետություն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Աստանայում նախատեսված են նախարար Օսկանյանի հանդիպումները ՂՀ Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ ԱԳ նախարար Կասիմժոմարտ Տոկաեւի հետ: Հունիսի 1-ին ՀՀ արտգործնախարարը ելույթ կունենա Ղազախստանի դիվանագիտական ակադեմիայի ունկընդիրների առջեւ: Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԳ նախարարը մեկնելու է ք. Ալմաթի, ուր հունիսի 2-ին հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը Հայաստան է վերադառնալու ս.թ. հունիսի 2-ին: