Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2015 թվականի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, աճ 0,9%–ով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն։
Ընդ որում, դիզելային վառելիքի գները հաշվետու ամսում նվազել են 0,3 տոկոսով` նախորդ ամսվա համեմատ։
Նախորդ տարվա հունվարի համեմատ բենզինի գները նվազել են 2,5 տոկոսով, իսկ դիզվառելիքի գները` 0,9 տոկոսով, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:
Ընդհանուր առմամբ ոչ պարենային ապրանքների գները 2015 թվականի հունվարին նախորդ ամսվա համեմատ աճել են 0,5 տոկոսով։
2015-ի հունվարին սպառողական գների ինդեքսը Հայաստանում նախորդ ամսվա համեմատ աճել է 2,5 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, սպառողական գների աճը պայմանավորված է պարենային ապրանքների 4,5-տոկոսանոց թանկացմամբ: Իսկ ոչ պարենային ապրանքների սակագներն ու ծառայությունների գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0,5 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսը 2015-ի հունվարին 2014-ի հունվարի համեմատ կազմել է 104,3 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը)՝ 105,3 տոկոս, ոչ պարենայինը՝ 102,4 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 103,2 տոկոս:
Ըստ պետբյուջեի, սղաճը Հայաստանում 2015-ին ծրագրված է 4 տոկոսի մակարդակում (±1,5%):