27 փետրվարի 2015 - 13:41 AMT
ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է հայերի ջարդերն Ադրբեջանում և Բաքվի շարունակվող ագրեսիան

Ամերիկացի կոնգրեսական Ջուդի Չուն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում իր ելույթի ժամանակ անդրադարձել է հայերի ջարդերին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում՝ դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիան, հայտնում է Asbarez-ը:

«27 տարի առաջ, երբ Խորհրդային միության սահմանները տարալուծվում էին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միավորվեց` հանդես գալով սեփական ապագայի և Ադրբեջանից ավելի մեծ անկախություն ձեռք բերելու կոչերով: Ինքնորոշման և անկախության ուղղությամբ իրականացվող այս խաղաղ շարժմանն հաջորդեցին կանխամտածված և կառավարության կողմից հովանավորված հարձակումները,-նշել է Չուն:

Հաջորդ երկու տարիներին Արցախի հայ ժողովուրդը դաժան և ռասիստական ջարդերի թիրախ դարձավ, որը նրանց կրկին հիշեցրեց Հայոց ցեղասպանության տխուր օրերը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, հազարավորները տեղահան արվեցին, արդյունքում հայերը մինչ օրս զգում են Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի դաժան դեպքերի սարսափը»,- նշել է կոնգրեսականը:

Անդրադառնալով 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած հանրաքվեին և 1994թ-ին կնքված զինադադարին, նշել է, որ առ այսօր ԼՂ ժողովուրդը ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից զինադադարի մշտական խախտման պայմաններում:

«Մենք ցանկանում ենք ԼՂ հակամարտության հարցում խաղաղ կարգավորում և հույս ունեք, որ այս ժողովուրդը ազատ կլինի իր սեփական ապագան որոշելու հարցում»,-եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը:, հայտնում է Panorama.am-ը: