31 մարտի 2015 - 19:25 AMT
Գերմանիայում 200 դերասան 40 ժամ շարունակ կկարդա «Մուսա լեռան 40 օրը» վեպը

Ապրիլին Գերմանիայի Նյուրենբերգ քաղաքում մոտ 40 ժամ շարունակ գերմանացի 200 դերասան կկարդան Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գերմանացի ռեժիսոր դրամատուրգ Քրիստիան Պապկեն և նշել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված մի շարք միջոցառումներ են ծրագրել:

«Մենք ունենք «Խոսել սահմանների մասին» մի ծրագիր, որի շրջանակներում էլ իրականացնում ենք Ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառումները: Կսկսենք վեպի ընթերցմամբ, իսկ հետո մարդկանց կներկայացնենք նաև, որ սա ուղղակի վեպ չէ, այն իրական հիմքեր ունի:

Միջոցառման վերջին օրը Գերմանիա կայցելեն նաև անվանի ցեղասպանագետներ, որոնք հասարակությանը կներկայացնեն մի շարք փաստեր` Ցեղասպանության հետ կապված: Միջոցառումը կեզրափակվի հայ անվանի երգչուհի Հրաչուհի Բասենցի համերգով»,- ասել է Պապկեն, գրում է գրում է «Երկիր»-ը:

Նպատակն է առաջին հերթին իրազեկել հասարակությանը. «Ինքս ուսումնասիրել եմ Գերմանիայում պահվող մի շարք փաստաթղթեր` Ցեղասպանության հետ կապված և ինձ համար պարզ դարձավ Գերմանիայի որոշ պատասխանատվությունը Ցեղասպանության հարցում»:

Հարցին, թե ինչպես է արձագանքում Գերմանիայում թուրք համայնքը նման միջոցառումներին` Պապկեն պատասխանել է.«Մեծ, չռված աչքերով: Մեզ համար կարևորը սահմանները բացելն է` երկու կողմերի համար էլ»:

Գերմանիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կլաուս Կուզեմբերգը նշել է, որ իրենք նույնպես մասկացում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

«Մենք հրավիրել ենք նաև պառլամենտականներին, սակայն մենք շեշտը ոչ թե դրա, այլ` հասարակության իրազեկվածության վրա ենք դրել` այդ իսկ պատճառով էլ թուրք պաշտոնատար անձանց չենք հրավիրել»,- ասել է Կուզեմբերգը` հավելելով, թե լավ է, որ աշխարհը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով դարձյալ զարթնում է:

«Մուսա լեռան քառասուն օրն» ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունն է իրական փաստերի հիման վրա։1915 թվականին հայերը Մուսա լեռան շրջակա հայկական գյուղերի բնակիչները ստիպված են լինում թողնել իրենց տներն ու բարձրանալ լեռը՝ ինքնապաշտպանության, որը 53 օր է տևում, մինչև որ ֆրանիսական ռազմանավերը օգնության են հասնում։ Գիրքը լույս է տեսել 1933 թվականին, թարգմանվել 34 լեզվով։ ԱՄՆ-ում գրքի հրապարակումց հետո երկու շաբաթում վաճառվել է 34․000 օրինակ։