25 սեպտեմբերի 2006 - 15:27 AMT
ԵԽԽՎ-ն քննարկելու է Էթնիկ մաքրումների զոհերի ռեաբիլիտացիայի եվրոպական կենտրոնի ստեղծումը
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ուղեւորվում է Ստրասբուրգ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է պատվիրակության անդամ, Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, նիստի ընթացքում քննարկվելու է Էթնիկ մաքրումների զոհերի ռեաբիլիտացիայի եվրոպական կենտրոնի ստեղծումը: «Այս հարցն ուղղակիորեն առնչվում է Հայաստանին, որտեղ կան 1988-1993 թթ. Ադրբեջանի էթնիկ քաղաքականության արդյունքում տուժած գաղթականներ: Նիստին քննարկվելու են նաեւ ազգային փոքրամասնությունների, կոսովյան կարգավորման եւ մի շարք այլ համաեվրոպական հարցեր»,- ասել է Ռուստամյանը: Հայկական պատվիրակությունը կվերադառնա Երեւան հոկտեմբերի 7-ին: