Հոկտեմբերի 14-ին Տավուշի մարզում՝ Կոթի գյուղից Կողբի զորամաս գնալու ճանապարհին պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զինվորական «Զիլ-131» մակնիշի ջրատար ավտոմեքենան (2.7տոննա) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ), գրում է Panorama.am-ը:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնել են, որ մեքենայի վարորդը՝ պայմանագրային զինծառայող 50-ամյա Բ. Ս.-ն մահացել է, իսկ ուղևորը՝ 48-ամյա սպա Ա. Ա.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի ԲԿ:
Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Արթուր Գաբրիելյանը տեղեկացրել է, որ սպայի վիճակը կայուն է, միջին ծանրության, նա հետագա բուժման համար կտեղափոխվի Վանաձորի զինվորական հոսպիտալ, գրում է Aravot.am-ը: