Մի շարք ԶԼՄ-ների կողմից նոյեմբերի 17-ին տարածած լուրը այն մասին, որ նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչության ժամանակ անհետացած հայուհին` Լոլա Ուզունյանը գտնվել է սպանվածների մեջ, չի ստացել պաշտոնական հաստատում:
Լոլան դեռևս ընդգրկված է անհետ կորածների պաշտոնական ցանկում:
Աղջիկը նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել է Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահը, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվե համերգասրահի ահաբեկչական գործողության ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ: Լոլա Ուզունյանի հայրը իրարանցման ժամանակ կորցրել է աղջկան, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչև հիմա տեղեկություններ չկան: Լոլան ընկերների մոտ չի ապաստանել: Ընկերները խնդրում են Լոլայի մասին տեղեկությունների դեպքում զանգահարել 0610773491 հեռախոսահամարով:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:
Նոյեմբերի 14-իվաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ էին դնում՝ հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը: