Global AgeWatch-ը ներկայացրել է 2015-ի զեկույցը, որում վերլուծել են ժողովրդագրական վիճակն աշխարհի 96 երկրում:
Վարկանիշը վերլուծում է պետության վերաբերմունքը տարեցների նկատմամբ մի շարք պարամետրերի տեսակետից` կենսաթոշակ, աշխատանք, կրթություն, առողջապահություն, սոցիալական ներգրավվածություն հանրության կյանքում:
Հայաստանը ցուցակի մեջտեղում է` ընդհանուր վարկանիշի 43-րդ հորիզոնականում:
Ըստ զեկույցի, Հայաստանի բնակչության 16.3%-ը 60 տարեկանից բարձր տարիքի է: 2030-ին նրանց թիվը կհասնի 23,8%-ի, 2050-ին` 33,1%-ի:
Հարևան Վրաստանում 60 տարվա շեմը հատել է բնակչության 19.3%-ը, 2030-ին նրանց քանակը կհասնի 25.1%-ի, 2050-ին` 33%-ի: Ռուսաստանում ըստ 2015-ի տվյալների 60 տարեկանից բարձր է բնակչության 20%-ը, 2030-ին այդ թիվը կդառնա 24%, իսկ 2050-ին` 28%: Ադրբեջանը վարկանիշում ընդգրկված չէ:
2050 թ. աշխարհում 60-ից մեծ կլինի բնակչության 21,5%-ը: