ՀՀ Կառավարությունը նոյմբերի 26-ի նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով գտնվելու համար:
Նոյեմբերի 25-ից ուժի մեջ է մտել Հայաստանի ու Բրազիլիայի միջև վիզային ռեժիմի վերացման համաձայնագիրը:
Երկու երկրների քաղաքացիներն ազատվում են վիզա ձեռք բերելու անհրաժեշտությունից, եթե գտնվելու են երկրում ոչ ավել, քան 90 օր: Ժամկետը կարող է երկարացվել ևս 90 օրով, եթե երկրում գտնվելու ընդհանուր տևողությունը տարվա ընթացքում 180 օրը չի գերազանցում: