Ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի և բարեգործ Մրայա Քերին 2016-ին կարող է համերգ տալ Երևանում: Այս մասին է հայտնում «Նովոստի–Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով Forpostart Production և Show Star ընկերությունների գլխավոր տնօրեն Զառա Մխեյանին։
«Այս պահին երգչուհու հետ բանակցություններ են տարվում։ Երևանյան համերգը պլանավորված է անցկացնել նրա համաշխարհային շրջագայության շրջանակում։ Ելույթի ամսաթիվն առայժմ հայտնի չէ»,- ասել է Մխեյանը:
Մրայա Քերին երաժշտության պատմության «ամենավաճառվող» երգչուհիներից է։ Նրա վաճառված սկավառակների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 200 մլն կրկնօրինակ։
2008- ին Touch My Body երգը գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը, ինչը Քերիին դարձրել է միակ կատարող, ում երգերը 18 անգամ զբաղեցրել են այդ հիթ շքերթի առաջին հորիզոնականը։
Նա արժանացել է հինգ «Գրեմմիի»։ 2015 ին Հոլիվուդի «Փառքի պուրակում» բացվել է նրա անվանական աստղը։