8 դեկտեմբերի 2006 - 15:25 AMT
«Առանց մեկնաբանությունների»,-ասաց Օրհան Փամուկը` պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին
Թուրք գրող Օրհան Փամուկը, որն արժանացավ 2006 թվականի Նոբելյան մրցանակին գրականության ոլորտում, ելույթ ունենալով մամուլի առջեւ Ստոկհոլմում, խուսափեց մեկնաբանություններից հայկական հարցի վերաբերյալ: Գրողը մեծ մամլո ասուլիս էր հրավիրել Norstedts հրատարակչությունում, որը հրատարակել է Փամուկի վեպերը շվեդերեն թարգմանությամբ: Պատասխանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր վիճահարույց հայտարարության մասին հարցին` Փամուկը, խուսափելով բանավեճից, ուղղակի ասաց. «Առանց մեկնաբանությունների», գրում է «Զաման» թերթը: