8 դեկտեմբերի 2006 - 16:52 AMT
Թուրքիայի կառավարությունը Գլխավոր շտաբին տեղյակ չի պահել Կիպրոսի համար նավահանգստի բացման մասին
Թուրքիայի կառավարությունը` վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, հանդես եկավ կիպոսյան նախաձեռնությամբ` այդ մասին տեղյակ չպահելով բանակի հրամանատարությանը: Գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Բույուկանիտը այդ մասին հեռուստառեպորտաժից է տեղեկացել, հայտնել է թուրքական ''Hyurriet'' թերթը:
Բույուկանիտի կարծիքով, կառավարության նախաձեռնությունը «շեղում է հանդիսանում թուրքական պետության պաշտոնական գծից»: Նա տարակուսանք է հայտնել, որ «այդ հարցը հանկարծակի քննարկման առարկա դարձավ», հաղորդում է Deutsche Welle-ն:
Նշենք, որ ըստ երկրի Սահմանադրության, առանց Թուրքիայի Գլխավոր շտաբի տեղյակ լինելու համաձայնության կառավարությունը չի կարող որեւէ որոշում ընդունել ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ: