«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը սկսել է Կալուգա - Երևան ավիատոմսերի վաճառքը: «Կալուգայի միջազգային օդանավակայանից» Երևանի «Զվարթնոց» թռիչքները կմեկնարկեն փետրվարի 18-ին և կսպասարկվեն Airbus A320 ինքնաթիռներով:
Կալուգա-Երևան ուղիղ չվեթի մեկ տոմսի արժեքն է 5729 ռուբլի: Էկոնոմ դասի տոմսի գինը ներառում է 20 կգ ուղեբեռ, ինչպես նաև մինչև 10 կգ քաշով ձեռքի բեռ:
Դեռևս թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ` յուրաքանչյուր հինգշաբթի: Հետագայում նախատաեսվում է քանակը հասցնել շաբաթական 5 թռիչքի, հայտնում է KalugaNews-ը:
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է գործել ռուսական շուկայում 1993թ. դեկտեմբերից: Ընկերությունը կատարում է ողեւորների եւ բեռների ավիափոխադրումներ, զբաղվում է տոմսերի վաճառքով, օդանավերի վերանորոգմամբ ու սպասարկմամբ: Հիմնականում ընկերությունը շահագործում է A 320 եւ A321 օդանավերը: