15 հունվարի 2007 - 18:00 AMT
Հայերի վերադարձը Բաքու անհնարին է, եւ այդ հարցը քննարկման ենթակա չէ
Բաքու հայ գաղթականների վերադարձի վերաբերյալ առաջարկությունները հանցավոր են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նրա խոսքերով, այդ կոչերն անող մարդիկ հանցագործներ են: «Հայերի վերադարձը Բաքու անհնարին է, եւ այդ հարցը քննարկման ենթակա չէ»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանից մեկնած ադրբեջանցի գաղթակններին, ապա Սուրեն Զոլյանը նրանց ճակատագրի մեղքը դրեց Ադրբեջանի իշխանությունների վրա, նշելով, որ «հենց այդ պետությունը հրահրեց եւ ստեղծեց պայմաններ, երբ անմեղ մարդիկ թողեցին իրենց տները»:

«Հայ գաղթականները ադրբեջանական իշխանություններից ոչ մի փոխհատուցում չեն ստացել կորցված ունեցվածքի դիմաց, ի տարբերություն ադրբեջանցի գաղթականների, ում առջեւ Հայաստանի իշխանությունները կատարել են իրենց պարտավորությունները»,- ասել է Զոլյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:

Նշենք, որ ներկա դրությամբ Հայաստանում, գաղթակնների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների տվյալներով, հաշվվում է 235 հազար գաղթական Ադրբեջանից: