12 փետրվարի 2016 - 17:54 AMT
ԵՏՄ երկրները մտադիր են գազի համար փոխհաշվարկներում անցնել ազգային արժույթի

ԵՏՄ երկրները ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի շրջանակում քննարկում են փոխհաշվարկներում ազգային արժույթի անցնելու հարցը, հայտնել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Դանիլ Իբրաևը:

Փետրվրի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԵՏՀ Խորհրդի նիստը: Նիստի ավարտին խորհրդի ղեկավար, Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բակպժան Սագինտաևը հայտնել է լրագրողներին, որ հայեցակարգը հավանության է արժանացել, հայտնում է Ինտերֆաքսը:

Նա նշել է, որ նմանատիպ հայեցակարգը նավթի և նավթամթերի շուկայի դեպքում վերջնական հավանություն չստացավ, սակայն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 10 տարում ԵՏՄ-ն մտադիր է գազի միասնական շուկա ստեղծել ընդհանուր բորսաներով և հավասար եկամուտների գներով: Համապատասխան հայեցակարգին հավանություն է տվել ԵՏՀ կոլեգիան: