17 հունվարի 2007 - 18:29 AMT
ԵԽ-ն կքննարկի Հարավային Կովկասում գերիների եւ անհայտ կորածների վերաբերյալ զեկույցը
Հունվարի 24-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա միգրացիոն կոմիտեի նիստը, որտեղ նախատեսվում է քննարկել ԵԽԽՎ զեկուցող Լեո Պլատվոետի զեկույցը Հարավային Կովկասում գերիների, պատանդների եւ անհայտ կորածների վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ինքը զեկուցողը: Նրա կարծիքով, վերջին քննարկումներից հետո զեկույցում առանձնապես մեծ փոփոխություններ չեն կատարվել: Հիմնական դժգոհությունը եղել է Ադրբեջանի կառավարության կողմից եւ վերաբերվել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների անվան վերաբերյալ արտահայտությանը եւ այդ կապակցությամբ փոփոխություններ են կատարվել: Լ.Պլատվոետը չի բացառում նաեւ, որ Միգրացիոն կոմիտեի նիստում քննարկման ժամանակ եւս կարող է անհամաձայնություն հայտնվել ադրբեջանական կողմից: Ըստ նրա, ադրբեջանական պատվիրակությունը Եվրոպայի Խորհրդում պետք է հավանություն տա զեկույցին, քանի որ նրանց ուղղումը հաշվի է առնվել: Զեկույցն արդեն ստացել է Ադրբեջանի որոշ նախարարությունների հավանությունը, հայտարարել է Պլատվոետը, հաղորդում է «Թրենդը»: