Սիրիայի իշխանությունները մայրաքաղաք Դամասկոսում և Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների համար մեղադրել են Թուրքիային և Սաուդյան Արաբիային:
Սիրիայի արտգործնախարարությունն այս թեմայով մեկական նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որոնցում մասնավորապես նշվում է. «Այդ գործողություններն իրականացրել են Սիրիայի տարածքում գտնվող Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ենթակակները»:
Նշվում է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարություները, պայթյուններ իրականացնելով, ցանկացել են խափանել Սիրիայի խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելուն միտված ջանքերը, Sondakika.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Նամակում Սիրիայի արտաքին գերատեսչությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կոչ է արել պատժիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի նկատմամբ:
Փետրվարի 21-ին Դամասկոս և Հոմս քաղաքներում ավելի քան 140 մարդու կյանք խլած ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը: