2 մարտի 2016 - 17:54 AMT
«Ռոսսելխոզնադզորը» կասկածում է, որ Հայաստանը թուրքական լոլիկ է վերաարտահանում

Ինչպես ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ, հունվար-փետրվարին Հայաստանից ներմուծվել է ՌԴ մոտ հազար տոննա լոլիկ, Եգիպտոսից` 2 հազար տոննա, Ադրբեջանից` 3,5 հազար տոննա: Ընդ որում 2015-ի նույն ժամանակահատվածում նշված ապրանքատեսակը Եգիպտոսից ու Ադրբեջանից ներմուծվել է աննշան քանակությամբ, իսկ Հայաստանից չի ներկրվել ընդհանրապես, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է առաջիկայում հեռախոսազրույցներ ունենալ ազգային կազմակերպությունների լիազոր անձանց հետ բույսերի կարանտինի և պաշտպանության հարցում:

Ռուսական օդուժի կողմից ՍՈւ-24-ի ոչնչացումից հետո Ռուսաստանը արգելեց թուրքական արտադրության մի շարք գյուղմթերքների ներկրումը: 2016-ի փետրվարին «Ռոսսելխոզնադզորը» խոտանել էր Հայաստանի ներկրված 22 տոննա լոլիկի վաճառքը հարավամերիկյան ցեցով վարակված լինելու պատճառով, սակայն ավելի ուշ գերատեսչությունը պարզեց, որ ապրանքն աճեցվել է այլ երկրում և ներկայացվել է որպես հայկական:

2016-ի փետրվարի 23-ի դրությամբ, Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 10 248 տոննա միրգ ու բանջարեղեն` նախորդ տարվա 5093 տոննայի դիմաց: