Իրանական Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաֆարին շրջանի գյուղերից մեկի տարածքում ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված մարտերի ժամանակ արկեր են ընկել:
Ինչպես գրում է Farsnews լրատվականը՝ հղում անելով նահանգապետի տեղակալին, ընդամենը իրանական տարածքում ընկել է երեք արկ:
Նա նշել է նաև, որ իրանցի սահմանապահները կապնվել են ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, ու երկուսից էլ հավաստիացում ստացել, որ նման միջադեպեր չեն կրկնվի:
Իրանական Խոդաֆարինը սահմանակից է ԼՂՀ Հադրութի շրջանին, գտնվում է ՊԲ ու ադրբեջանական զինուժի շփման գծից բավականաչափ հեռու, նույնանուն ջրամբարի ու կամուրջների հարևանությամբ: Հաշվի առնելով սահմանից մեծ հեռավորությունը, առավել հավանական է, որ տարածքը հրետակոծվել է ադրբեջանցիների կողմից՝ հայկական թիկունքին հարվածելու փորձի ժամանակ:
Քարտեզում Խոդաֆարինը՝ կապույտ նիշով
Կարդացեք նաև. Թեհրանը կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրող քայլերից