Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին տեղի ունեցած զոհվածների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմը ստացել է 18 զինծառայողի մարմին:
Այս մասին, Ա1+ հաղորդմամբ, հայտնել է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:
1 զինծառայողի ճակատագիրը դեռևս անհայտ է:
Արցախը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով նույնպես դիակներ է փոխանցել: Չնայած դրանց հանձնմանը, ագրեսիայի մասնակիցների նկատմամբ ԼՂՀ-ում քրեական գործեր են հարուցված:
Ավելի վաղ Պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հայկական կողմն ադրբեջանականին փոխանցել է 7 դիակ, ստանալով երկու զինվորի մարմին ու գլխատված զինծառայողի գլուխը:
Ապրիլի 8-ից շփման գծում գործում է կրակի դադարեցման ռեժիմ` զոհվածների մարմինների որոնողական աշխատանքների կազմակերպման նպատակով: Ադրբեջնական կողմը պարբերաբար խախտում է ռեժիմը` երբեմն անգամ հրետանի կիրառելով: