Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել:
Transfermarkt տվալներով, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել է 2 մլն եվրոյով՝ դառնալով 30 մլն եվրո: Սա ռեկորդային ցուցանիշ է ֆուտբոլիստի կարիերայում:
Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 46 խաղի, 21 գոլի հեղինակ է դարձել և գոլային 29 փոխանցում կատարել:
Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: «Յուվենտուսը» հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաև «Արսենալը»:
Կարդացեք նաև. «Յուվենտուսը» հուսով է առաջ անցնել «Արսենալից» Մխիթարյանի համար պայքարում