Վայոց Ձորի մարզում հայկական ՀՕՊ ստորաբաժանումները հետախուզական անօդաչու թռչող սարք են վնասազերծել:
Այդ մասին է հայտնել պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր ժամը 14։00 ի սահմաններում ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ ԶՈւ երի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել Է հետախուզական ԱԹՍ։ Սարքի պատկանելիության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնենք հետո», - գրել է նա, տեղադրելով սարքի լուսանկարները
Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը խոցել էր 14 ադրբեջանական ԱԹՍ:
Կարդացեք նաև. Դրոնների մեծ պատերազմը. Ղարաբաղյան հակամարտության ընթացքում օգտագործված անօդաչուները