Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է փոխվել կայծակնային արագությամբ: Այդ մասին է լրագրողներին հայտարարել ՀՀ զինված ուժերի 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
«Մենք այնպիսի հարևաններով ենք շրջապատված կամ, կարելի է ասել, հարևանով, որը ցույց տվեց, որ մենք պետք է պատաստ լինենք ամեն ինչի: Սահմանի իրավիճակը ցանկացած պահի կարող է կայծակնային արագությամբ փոխվել»,- ասել է Մակարյանը Վայոց Ձորի զորամասեր կատարած շրջայցի ընթացքում, հայտնում է Sputnik-Արմենիան:
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը նույնպես կարող է սրվել, ինչպես ղարաբաղա-ադրբեջանական սահմանում:
Ավելի վաղ ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտնել էր Նախիջևանում ադրբեջանական զինուժի կուտակումների մասին: Մայիսի 13-ին Նախիջևանին սահմանամերձ Վայոց Ձորի մարզում հետախուզական անօդաչու էր խոցվել:
Կարդացեք նաև. Վայոց Ձորում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել