Գլենդեյլի քաղաքային վարչակազմի աշխատակից Արդի Քասախյանը պայքարում է Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամ դառնալու համար: Նրա մրցակիցը Գլենդեյլի քաղխորհրդի անդամ Լորա Ֆրիդմանն է:
Ավելի քան $1.2 մլն է ներդրվել ԱՄՆ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնում անդամության համար 43-րդ շրջանում ընթացող ընտրապայքարում, հայտնում է LA Times-ը:
Ընտրությունների արդյունքի վրա կարող է ազդել մեծաքանակ հայազգի ընտրողների առկայությունը շրջանում, որտեղ հայերը կազմում են ընտրողների մոտ 17%-ը: Վերջին շրջանում նրանք ավելի համախմբված են սատարում իրենց հայրենակիցներին:
Հայազգի մեծաթիվ ընտրողների առկայությունը կարող է լավ աջակցություն հանդիսանալ Գլենդեյլի քաղաքային վարչակազմի աշխատակից Արդի Քասախյանի համար, որը Գլենդեյլում հիմնավորված հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է:
Շրջանում, որտեղ մասնակցությունը վերջին նախագահական ընտրություններում կազմել է մոտ 50 հազար, 45 հազար հայ ընտրողները կարող են հեշտությամբ որոշել ընտրությունների ելքը հայազգի Քասախյանի օգտին: