Գերմանիայի գավաթի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 11-մետրանոցներով հաղթել է Դորթմունդի «Բորուսիային»՝ դառնալով մրցաշարի չեմպիոն:
Հայաստանի հավաքականի ու դորթմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշարի լավագույն ռմբարկուն է դարձել՝ 5 խփած գնդակով:
4-ական գնդակ են խփել Նիլս Պետերսենը «Ֆրայբուրգից», Չիչարիտոն՝ «Բայերից», Լարս Շտինդլը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» ոը Թոմաս Մյուլերը՝ «Բավարիայից»:
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker պարբերականի վարկածով ճանաչվել է Գերմանիայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը 2,57 միջին գնահատականով գլխավորել է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնողների աղյուսակը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016-ի խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` ըստ Deutche Welle-ի հարցման արդյունքների:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան:
Կարդացեք նաև. «Բորուսիան» մտադիր չէ հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից