Թուրքիայում Վանա կատուների հետազոտության կենտրոնը վերահսկման համակարգ է ստեղծել:
Ըստ AA-ի՝ ստեղծված համակարգը թույլ կտա ամբողջ երկրում վերահսկել Վանա կատուներին: Կատվի տերերը կարող են դիմել կենտրոն՝ ներկայացնելով համապատասխան տվյալներ, որոնց հիման վրա էլ կենտրոնն իր վերահսկողությունն է իրականացնում, գրում է Yerkir.am-ը:
Համակարգչի միջոցով հնարավորություն է տրվում մոտիկից հետևել կատուների վիճակին, իմանալ կատվի սեռն ու հատկությունները:
Կենտրոնի տնօրեն Աբդուլլահ Քայան հայտնել է, որ համակարգը թույլ կտա երկրում Վանա կատուների հայտնաբերման աշխատանքներ իրականացնել:
«Այս համակարգի միջոցով կարող ենք իմանալ նրանց մասին տեղեկություններ, թե երբ, որքան ձագ ունեցան և ինչ հատկություններ ունեն»,- նշել է նա:
Վանա կատուն էնդեմիկ ցեղատեսակ է, որը սերում է Հայկական բարձրավանդակից` Վանա լճի տարածքից: Վանա կատուն հնագույն ընտանեցված կատուների ժառանգն է, ունի բարդ, ընդգծված ազատասեր վարքագիծ:
Կարդացեք նաև՝ Վանա կատու. Տարագույն աչքերի ու միջազգայինին չհամապատասխանող թուրքական «ստանդարտների» մասին