ԱՄՆ Պետդեպի մոտ 50 աշխատակից ներգերատեսչական հուշագիր է ստորագրել` կոչ անելով Օբամայի վարչակազմին ռազմական գործողություններ սկսել պաշտոնական Դամասկոսի դեմ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին The New York Times-ի վրա հղումով:
Այդպիսի միջոցները նրանք ԻՊ դեմ պայքարի միակ եղանակն են համարում, գրել է The Wall Street Journal-ը:
Հուշագրով մասնավորապես կոչ է արվում «ռացիոնալ օգտագործել սպառազինությունները», որպեսզի հրադադարի խախտումները դադարեն: Նման քայլը կտրուկ կփոխի Վաշինգտոնի մոտեցումը Սիրիայի իրավիճակին, սակայն ըստ ԶԼՄ-ների, հազիվ թե Օբաման գնա դրան:
Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանություններից:
Ավելի վաղ Ջոն Քերին հայտարրել էր, դիմելով ՌԴ-ին, որ ԱՄՆ համբերությունն Ասադի հարցում սպառվում է: Ավելի ուշ պարզաբանում եղավ, որ դիվանագետը չէր սպառնում Մոսկվային, ուղղակի «մտահագություն էր հայտնում» ստեղծված վիճակի առնչությամբ: