Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումով ձեռք է բերվել ժամանակավոր խաղաղություն: Այս կարծիքն է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն:
«Հանդիպումը կառուցողական ու օգտակար էր այն առումով, որ հնարավորություն ընձեռնվեց պահպանել հրադադարի ռեժիմը: Հանդիպումից հետո Ֆրանսիայի դեսպ անը հայտարարեց, որ նախագահների հաջորդ հանդիպումը Ֆրանսիան կկազմակերպի: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը հասկացավ, որ ինքը միակողմանիորեն չի կարող հարձակվել ԼՂՀ ՊԲ-ի վրա ու հասնել հաղթանակի: Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է կանգնած ու վերջինիս ռազմական գործողությունների հրահրողը Թուրքիան էր»,-ասել է Մելիքյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը հանդիպումն օգտակար է համարում նաև այն առումով, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ ներառվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների թվի ավելացումը, գրում է Haynews.am-ը:
Կարդացեք նաև՝ Շարմազանովը՝ նախագահների հանդիպման մասին. Հարաբերական հանգիստ ապահովելու համար օգտակար էր
Նալբանդյան. Եռակողմ հանդիպումից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական չէ