Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանձնարարել է էլեկտրաէներգետիկայի նախարար Իմադ Համիսին նոր կառավարություն ձևավորել: Նոր կառավարություն կազմելու պատճառները գործակալությունը չի նշել:
Մինչ օրս Համիսը զբաղեցնում էր էլեկտրաէներգետիկայի նախարարի պաշտոնը: Վարչապետի պաշտոնում նա կփոխարինի Վաել ալ Հալկիին:
EFE գործակալությունը նշում է, որ նոր կառավարության ձևավորումը Սիրիայում սպասված որոշում էր, քանի որ 2016-ի ապրիլին երկրում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, հայտնում է Ինտերֆաքսը:
Նախկին վարչապետ Ալ Հալկին երկու անգամ է նշանակվել կառավարության ղեկավարի պաշտոնում` 2012-ի օգոստոսին և 2014-ի օգոստոսին: Նրա պաշտոնանկությունը փորձագետները կապում են նավթամթերքի սակագների վերջին բարձրացման պատճառով հասարակական բողոքի հետ:
Ընթերցեք նաև. Սիրիայի նախագահ. Էրդողանի երազանքները կթաղվեն Հալեպում