1 նոյեմբերի 2002 - 22:36 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՄԻԱՅՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկություններ կարող են ստացվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի այն հայտարարությունը, թե Ադրբեջանն առաջարկում է խնդրի լուծման երրորդ` փոխզիջումային տարբերակ: Վարդան Օսկանյանի խոսքով, այսօր բանակցությունների սեղանին գտնվում է համանախագահների միայն մեկ առաջարկություն, որի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարում: Որեւէ նոր առաջարկություն Հաաստանին չի առաջարկվել, ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարն` ավելացնելով, որ «իրենց անձնական հանդիպումների ընթացքում, հնարավոր է, նախագահները գտնեն հարցի որոշակի ձեւակերպում, ինչը հիմք կհանդիսանա խնդրի խաղաղ կարգավորման համար»: