Եմենի հարավում գտնվող Էլ Մուկալլա քաղաքում մահապարտ ահաբեկիչները մի շարք պայթյուններ են իրականացրել, որոնց հետևանքով 42 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը: Գրոհի թիրախում եղել են ռազմական օբյեկտները, հայտնում է newsru.com-ը:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետությունը»: Կազմակերպությունը հայտարարել է 8 մահապարտ ահաբեկչի մասին, որոնք իրականացրել են պայթյունները: Տեղի իշխանություններն ականատեսների վրա հղումով հայտնել են 5 գրոհի մասին քաղաքի 4 թաղամասում: Առաջին պայթյունը հնչել է քաղաքի մուտքի մոտ գտնվող հսկիչ անցակետում: Ռազմական հետախուզության կենտրոնակայանի մոտ ականապտ մեքենա է պայթել:
Եմենում շարունակվում են ռազմական գործողությունները իշխանությունը զավթած «Անսար Ալլահ» շարժման ապստամբների (հուսիտների) և նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցների միջև մի կողմից, և բանակի մի մասի հետ, որը նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի կողմնակից է և որին սատարում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, մյուս կողմից: