Մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքում` Մարգարեի մզկիթի հարևանությամբ գտնվող անվտանգության ուժերի հենակետից ոչ հեռու:
Պայթյունի հետևանքով անվտանգության ուժերի 2 աշխատակից է զոհվել, ևս 4-ը` լուրջ վնասվածքներ է ստացել:
Մահապարտը պայթեցրել է իրեն անվտանգության ուժերի աշխատակիցների շրջանում`մզկիթից ոչ հեռու: Դա տեղի է ունեցել, երբ անվտանգության աշխատակիցները սնվում էին հերթապահությունից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ալ Արաբիա» հեռուստաալիքի վրա հղումով:
Սաուդյան ոստիկանությունը շրջափակել է պատահարի վայրը, սակայն մզկիթը նախկինի պես բաց է այցելությունների համար և հարյուրավոր մարդիկ գնում են աղոթելու:
Ըստ Մեդինայի իշխանությունների, Ռամադան սրբազան ամսվա ընթացքում մահմեդականների համար սրբազան քաղաք է այցելում մոտ 2 մլն ուխտավոր:
Նախկինում պայթյուն էր որոտացել էլ Քաթիֆ քաղաքում, որտեղ նույնպես մահապարտ ահաբեկիչ է պայթել: Ըստ նախնական տվյալների, զոհեր այցելուների թվում չկան: Հուլիսի 4-ին մահապարտ ահաբեկիչը փորձել է պայթեցնել իրեն Ջիդե քաղաքում ԱՄՆ հյուպատոսությնա մոտ: