8 հուլիսի 2016 - 11:01 AMT
Վարշավայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Մասնակցում է նաև ՀՀ նախագահը

Հուլիսի 8-ին Վարշավայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնում է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը: Հանրապետության նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում էր կատարել Twitter-ի իր միկրոբլոգում`նշելով, որ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է:

Ընթերցեք նաև. Ուորլիք. ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է