20 հուլիսի 2016 - 11:27 AMT
Արտակարգ դրությունը Ֆրանսիայում երկարացվել է մինչև տարեվերջ

Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկել է երկրում գործող արտակարգ դրությունը մինչև 2017-ի հունվարը երկարաձգելու օգտին:

Արտակարգ իրավիճակը սահմանվեց երկրում 2015-ի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, երբ «Իսլամական պետության» գրոհայինների հարձակման հետևանքով 130 մարդ զոհվեց: Այդ մասին հայտնել է Tvrain.ru-ն RFI-ի վրա հղումով:

Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:

Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:Նիսում ահաբեկչության զոհերի թվում նաև ՀՀ քաղաքացի կա:

Նիսում ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի իրավապահ մարմինները 4 մարդ են ձերբակալել, որոնց կասկածում են ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ:

Ընթերցեք նաև. Օլանդը հայտարարել է Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ հարվածները սաստկացնելու մասին