ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատանքից հեռացվել է ավելի քան 300 մարդ: Այդ մասին հայտնել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով, արտգործնախարարությունը Գյուլենի աջակիցներից մաքրելն ուղղակի անհրաժեշտություն է, գրում է Tert.am-ը:
Թուրքիայի իշխանությունները լույս հուլիսի 16-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձի կազմակերպման համար մեղադրում են ընդդիմադիր Գյուլենին, ում արտահանձնումը պահանջում են ԱՄՆ-ից:
Այդ նպատակով Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ, որի իշխանություններին փոխանցվել են հեղաշրջման գործին Գյուլենի առնչությունը փաստող բազմաթիվ փաստաթղթեր: