9 օգոստոսի 2016 - 18:06 AMT
Գրոսմայստեր Գրիգորյանն առաջին հաղթանակն է տարել Իսպանիայի մրցաշարում

Իսպանիայում մեկնարկել է Սիուդադ դե Պոնտեվեդրա մրցաշարը, որին մասնակցում է 17 երկրի 159 շախմատիստ:

Մասնակիցների թվում են 10 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: Սիուդադ դե Պոնտեվեդրա մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով առաջին տուրում հաղթեց Գոնսալես Ռեգուերո Ռոդրիգոյին, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Երկրորդ տուրում Գրիգորյանի մրցակիցն է Սալվադոր Կաբո Սեզարը:

ԱՎելի վաղ Գրիգորյանը հաղթել էր Իսպանիայում հունիսին անցկացվածՍիուտատ դե Մոնտկադա կայծակնային մրցաշարը, որին մասնակցել է 55 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ: 2016-ի փետրվարին նա «Խազարի գավաթ 2016» մրցաշարի 2-րդ տեղն է զբաղեցրել: