31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի 3 մարզիկ՝ ծանրորդներ Սոնա Պողոսյանը, Առաքել Միրզոյանը և լողորդ Մոնիկա Վասիլյանը:
Օգոստոսի 12-ին ծանրամարտի կանանց 75 կգ քաշային կարգի B ենթախմբում պայքարի մեջ կմտնի Սոնա Պողոսյանը, իսկ ավելի ուշ՝ 19:00-ին, տղամարդկանց 85 կգ քաշային կարգում մրցակցության մեջ կմտնի Առաքել Միրզոյանը:
Նույն օրը կանանց 50 մետր ազատ ոճում կմրցի Մոնիկա Վասիլյանը:
Խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 21-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ ՀՀ-ն առաջին անգամ ներկայացնում է 33 մարզիկ 8 մարզաձևում:
Կարդացեք նաև՝Ռիո-2016. Լողորդ Մխիթարյանը 47-րդն է 50 մետր ազատ ոճում
Բռցնքամարտիկ Մարգարյանին պատռվածքի պատճառով արգելեցին շարունակել մենամարտը