Մոսկվայում վերակառուցումից հետո բացվել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած դրամատիկական թատրոնի փոքր բեմը:
Քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին հայտնել է, որ դահլիճն ունի հանդիսատեսի համար նախատեսված 92 տեղ, քաղաքային լուրերի «Մոսկվա» պորտալին հղումով գրում է Panorama.am-ը:
Թատրոնի 21-րդ թատերաշրջանի բացումը տեղի կունենա հենց այդ բեմում:
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսորԱրմեն Ջիգարխանյանը 1996-ին իր կուրսի հիմքով ստեղծում է իր ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Թատրոն «Դ»-ն անմիջապես յուրահատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվայի փոքրիկ թատրոնների շարքում։ Իր թատրոնի բեմում Ջիգարխանյանը խաղացել է Խ. Պինտերի «Վերադարձ տուն» և Ս. Բեկկետի «Կրեպի վերջին ժապավենը» բեմադրություններում: