26 հոկտեմբերի 2002 - 20:15 AMT
ՀԻՆԳ ՀԱՅԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՆԴ ԷԻՆ ՊԱՀՎՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ, ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Հայտնի է դարձել, որ Մոսկվայի Թատերական կենտրոնում պատանդների ազատման գործողության ավարտից հետո, հինգ հայ պատանդներից երկուսը գտնվում են հիվանդանոցում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի օգնական Գագիկ Սայադյանը: Նրա խոսքերով, Հայաստանի քաղաքացի Թամարա Գեւորգյանի եւ Ռուսաստանի քաղաքացի Կարեն Հայրապետյանի կյանքին ոչինչ չի սպառնում: Ինչ վերաբերում է մյուս երեք պատանդներին` Արմեն Առաքելյանին, Մյասնիկ Զաքարյանին եւ Մարգարիտա Աղաբաբովային, ապա նրանց վերաբերյալ տվյալները ճշտվում են: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն հաջողությամբ ավարտել են պատանդների ազատման գործողությունը, որի հետեւանքով սպանվել է 32 ահաբեկիչ: Լրջորեն տուժել են նաեւ տասնյակ պատանդներ, որոնց թվում կան զոհեր: