Հաքերները փորձել են կոտրել ընտրողների գրանցման համակագերն ԱՄՆ ավելի քան 10 նահանգում: Այդ մասին հայտնել է CNN-ն իրավապահ մարմիններում իր աղբյուրների վրա հղումով:
Քննիչները կարծում են, որ նրանց ետևում ՌԴ կիբերհանցագործներն են: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային ծառայության տնօրեն Ջեյմս Կոմին հաստատել է, որ հաքերները կրկին փորձել են կոտրել ընտրողների տվյալները, բացի նախկին հայտարարված Իլինոյսի և Արիզոնայի դեպքերի մասին, գրում է Deutsche Welle-ն:
Բացի այդ, նա հայտնել է, որ հաքերները նաև հետաքրքրություն են դրսևորել ԱՄՆ Սենատի հանդեպ: Կոմին հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է ապահովի իր ընտրահամակարգերի անվտագությունը:
Ավելի վաղ ԱՄՆ 18 նահանգ խնդրել էր ԱՄՆ ՆԳՆ-ից պաշտպանել կիբերհարձակումներից իր համակարգչային համակարգերը նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների ժամանակ: Օգոստոսին ԱՄՆ ՀԴԲ-ն հայտնել էր Արիզոնայում և Իլինոյսում ընտրողների տվյալների շտեմարանը կոտրելու մասին:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամների բջջային հեռախոսները կոտրելու փորձը: Քննիչները պոտնեցիալ տուժողներից թույլտվություն էին խնդրել պատճենելու հեռախոսների պարունակությունը: Ըստ նրանց, հարձակումներին կարող են մեղասակից լինել ռուս հաքերները, որ գործում են կառավարության հովանու ներքո: