ԶԼՄ-ների այն հրապարակումները, որ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին, համապատասխանում են իրականությանը:
Այս մասին հայտնել է «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը, գրում է Tert.am-ը:
Ավելին, ըստ նրա, քննարկվել է նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը:
«Այո, նման բան քննարկվել է և ոչ միայն այդ հարցը, քննարկվել է նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը»,-ասել է Վարդան Քոչարյանը:
Հայկական ԶԼՄ-ները գրում էին, որ «Ալյանս» կուսակցության վարչության ընդլայնված նիստի ժամանակ, կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին: Դա կարող է տեղի ունենալ գալիք ԱԺ քառօրյա նիստի ժամանակ: