2 հոկտեմբերի 2016 - 21:55 AMT
ԿԸՀ. Գյումրիում քվեարկել է ընտրողների 36.59%-ը, Վանաձորում՝ 42.66%-ը

Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 36.59%-ը կամ 46092 ընտրող՝ 125983-ից:

Վանաձորում քվեարկել է 96548 ընտրողներից 41189-ը՝ քվեարկության իրավունք ունեցողների 42.66%-ը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Առաջին անգամ Գյումրիում և Վանաձորում ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով։ Քաղաքացիներն ընտրություն են կատարելու ոչ թեքաղաքական գործիչների, այլ քաղաքական ուժերի միջև: Ընտրված քաղաքական ուժն առաջիկա 5 տարով կստանձնի համայնքի ղեկավարումը:

Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8:

Այլ համայնքներում, 20:00 դրությամբ, քվեարկել է 378557 քաղաքացի՝ ընտրության իրավունք ունեցողների 50.87%-ը: