«Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում 300-ից ավելի է: Զոհերի հստակ թիվը դեռևս անհայտ է, քանի որ փրկարարները դեռ չեն կարողանում հասնել երկրի ամենահեռավոր շրջանները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Reuters գործակալությունը հայտնում է 339 զոհի մասին, սակայն, այդ տվյալները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել:
Փոթորիկը փաստացի հիմնահատակ ավիրել է Գրանդ Անս դեպարտամենտի վարչական կենտրոնը, որտեղ ոչնչացվել է շենքերի 80%-ը: Միայն Ռոշ ա Բատո քաղաքում 50 մարդ է զոհվել:
Երկրի իշխանությունները պարզաբանում են, որ փոթորիկն աղետալի հետևանքներ ունեցավ Հաիթիի համար` ոչնչացվել են կամուրջներ, ճանապարհներ, արմատախիլ են արվել ծառեռ: Ավերածություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը:
Հաիթին տարաշածրջանի ամենաաղքատ երկրներից է: Շատերն այստեղ խարխուլ խրճիթներում են ապրում, որոնք վախենում են լքել` գողություններից խուսափելու համար: Ավելին, երկիրը դեռ չի հաղթահարել 2010թ. երկրաշարժի հետևանքները, հազարավոր մարդիկ մինչ օրս վրաններում են ապրում:
Փոթորիկն արդեն հասել է ԱՄՆ ատլանտյան ափին: Միլիոնավոր մարդիկ հեռացել են տներից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակ է հայտարարել Ֆլորիդայում, Հարավային Կառոլինայում և Ջորջիայում: