17 հոկտեմբերի 2016 - 14:17 AMT
Վրաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Այն զգացվել է նաև ՀՀ-ում

Հոկտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12.11-ին (Գրինվիչի ժամանակով` 08.11) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի տարածքում:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 9 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ալավերդի քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.42º և արևելյան երկայնության 44.12º: