Նոյեմբերի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը՝ ընթացիք ամսվա համար:
Ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2853 միավորով:
Երկրորդ տեղում է ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան (2823), 3-րդ տեղում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2811), 4-րդ հորիզոնականում է ռուս Վլադիմիր Կրամնիկը (2810):
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2795 միավորով 5-րդ տեղում է: Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը 68-րդ, Սերգեյ Մովսիսյանը 74-րդ, Գաբրիել Սարգսյանը 81-րդ տեղերում են:
Արոնյանը 2016-ի հուլիսից նոյեմբեր ՖԻԴԵ-ի ամենամսյա վարկանիշում 5-րդ տեղն է զբաղեցնում, շախմատիստը 4-րդ տեղում էր հունիսի վարկանիշում:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:
Կարդացեք նաև՝ Արոնյանը կմասնակցի Tata Steel Chess գերհզոր մրցաշարին