4 նոյեմբերի 2016 - 17:20 AMT
«Ֆեներբահչեի» երկրպագուները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ երգել են հայկական «Զարթնիր, լաո» երգը

Ստամբուլի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը մարզադաշտ են ուղևորվել՝ կատարելով ակումբի հիմներից մեկը. դրա երաժշտությունը վերցված է 19-րդ դարի հայկական հայրենասիրական «Զարթնիր, լաո» երգից:

Թուրքերենում հնչում են «Հագիր մարզազգեստդ, դուրս արի խաղադաշտ, հոգի դիր խաղիդ մեջ, ցույց տուր կատաղությունդ, թշնամին կպարտվի» արտահայտությունները, գրում է Ermenihaber.am-ը:

2011-ին այս թեման հայտնվել էր հայկական և թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում: Աղմուկից հետո թուրքերեն բառերի հեղինակ Հաքան Յավուզը նշելով, թե իրենք չգիտեին, որ երգը հայերին է պատկանում, ասել է. «Եթե իմանայինք, որ այն հայկական է, չէինք երգի: Այսուհետև այն չենք երգի»:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ը պարտվել է թուրքական «Ֆեներբահչե»-ին: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով:Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 60-րդ րոպեին: