ՌԴ Պետդումայի կողմից զորքերի միավորված խմբավորման մասին ռուս-աբխազական պայմանագրի վավերացումը դժգոհություն է առաջացրել Վաշինգտոնում:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ՌԴ-ին` Աբխազիայի հետ այդ համաձայնագիրը վավերացնելու համար, ասել են Սպիտակ տանը, հայտնում է life.ru-ն:
Պետդուման վավերացրել է ՌԴ և Աբխազիայի միջև նոյեմբերի 2-ին կնքված համաձայնագիրը ԶՈւ միացյալ խմբավորման մասին: Փաստաթղթով կարգավորվում է ՌԴ ԶՈւ և Աբխազիայի ԶՈւ խմբավորման կազմավորման և ծավալման կարգը: Պայմանագրում մասնավորապես ասվում է, որ միավորված խմբավորումը նախատեսված է կողմերից յուրաքանչյուրի դեմ հարձակմանն ու ռազմական անվտանգությանն այլ սպառնալիքների դեպքում համարժեք արձագանքելու համար: