19 հունիսի 2007 - 16:33 AMT
133 բրիտանացի խորհրդարանականներ իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին
133 բրիտանացի խորհրդարանականներ իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, 2006 թվականին նման մի փաստաթուղթ ստացել էր 46 խորհրդարանականների աջակցությունը, 2003 թվականին` 63-ինը: Ակնկալվում է, որ բանաձեւն առավել մեծ աջակցություն կստանա հունիսի 27-ին Համայնքների պալատում կայանալիք «Դարֆուրն ու Հայաստանը» զեկույցից հետո: Միջոցառման ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, որը պատմաբան է մասնագիտությամբ, պետք է իր դիրքորոշումը ներկայացնի «Ցեղասպանության ժխտումն ու Մեծ Բրիտանիայի կառավարության էթնիկական արտաքին քաղաքականությունը»: