2016-ի դեկտեմբերի 2-ից «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը նոր միջազգային չվերթ է բացում` Դոնի Ռոստովից Գյումրի: Թռիչքները կիրականացվեն ուրբաթ օրերը, հայտնում է «Ուրալինֆորմբյուրոն»:
Դեպի Գյումրի նոր չվերթը մեկնարկում է ձմեռային արձակուրդներին ընդառաջ: Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում, Uralairlines հավելվածի միջոցով:
Սա ավիաընկերության միակ չվերթը չէ դեպի Հայաստան: Ընկերությունը շաբաթական 6 անգամ իրականացնում է Դոնի Ռոստով-Երևան չվերթը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունն իր պաշտոնական կայքում հայտարարել է դեկտեմբերի 15-ից Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ չվերթների մեկնարկի մասին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է: